Առողջապահության նախարարություն
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Նորություններ
Բարեփոխումներ
հունիսի 10, 2025
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ:
Պաշտոնական
ապրիլի 09, 2025
Երկու ռեանիմոբիլ Վանաձորին
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում:
Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով:
Պատահարներ
ապրիլի 09, 2025
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:
Ցավոք, բժիշկը մահացել է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորին ցավակցություններն է հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օգտակար խորհուրդներ առողջության մասին
հուլիսի 11, 2025
Ծխախոտը չարիք է
Էլեկտրոնային ծխախոտը ուժեղ կախվածություն է առաջացնում
Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում: Տվյալների համաձայն՝ դեռահասների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է կրկնապատկել ավելի ուշ տարիքում ծխախոտ պարունակող արտադրանքի օգտագործման հավանականությունը:
Էլեկտրոնային հեղուկները սովորաբար պարունակում են բուրավետիչներ, հայտնի քաղցկեղածին նյութեր, ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր, որոնք կարող են թունավոր լինել մարդու օրգանիզմի համար:
էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման և թոքային ախտահարման վտանգը:
Երեխաների և դեռահասների կողմից նիկոտինի օգտագործումը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի զարգացման վրա՝ երկարաժամկետ ազդեցություն առաջացնելով ուղեղի աշխատանքի վրա և պոտենցիալ հանգեցնելով սովորելու ունակության և տագնապային խանգարումների:
Հղիության ընթացքում նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը կարող է ազդեցություն ունենալ պտղի ուղեղի զարգացման վրա:
Էլեկտրոնային ծխախոտի արտանետումները վնասակար են ինչպես օգտագործողի, այնպես էլ շրջապատող անձանց համար, ովքեր ներշնչում արտանետված աերոզոլը:
հուլիսի 11, 2025
Առողջ սնուցման պարզ կանոնները
Օգտակար խորհուրդներ առողջության մասին
հուլիսի 11, 2025
Ավագ սերնդի խնամքը
Օգտակար խորհուրդներ առողջության մասին
հուլիսի 11, 2025
Իմ երեխայի առողջությունը
Հայտարարություններ
հոկտեմբերի 24, 2017
Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես`
Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային, հակաագրեգատային և ռիթմակարգավորիչ
Պրոպրանոլոլ հքլ դհտ 10մգ N1000
Բենազեպրիլ հքլ դհտ 10մգ N 100
Բենազեպրիլ հքլ դհտ 20մգ N 100
Կաումադին (վարֆարին նատրիում) դհտ 2մգ N 100
Հիդրոքլորոթիազիդ դպճ 12.5մգ N 100
Ամլոդիպին բեսիլատ դհտ 10մգ N 1000
Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/10մգ N 100
Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/20մգ N 100
Պրավաստատին նատրիում դհտ 40մգ N 1000
Ցավազերծող, ոչստերոիդային հակաբորբոքային
Դիկլոֆենակ նատրիում ԴՁ դհտ 75մգ N 1000
Ռիսեդրոնատ նատրիում ԴՁ դհտ 35մգ N4
Լիդոկային/պրիլոկային նրբաքսուք 2,5%/2,5% 30գ
Հակամանրէային
Դոքսիցիկլին հիկլատ ԴՁ դհտ 75մգ N 60
Վանկոմիցին հքլ դպճ 125մգ N 50
Ցեֆիքսիմ դփշ դկխթ 200մգ/5մլ 75մլ
Հակախոցային
Օմեպրազոլ ԴՁ դպճ 20մգ N 30
Հակաէպիլեպսային, նեյրոլեպտիկ և հակադեպրեսանտ
Լամոտրիջին դհտ 100մգ N100
Տոպիրամատ 50մգ N60
Լևետիրացետամ 750մգ N500
Սաֆրիս (ազենապին) 5մգ N100
Պարոքսետին դհտ 10մգ N30
Պարոքսետին դհտ 10մգ N500
Պարոքսետին դհտ 30մգ N1000
Պարոքսետին դհտ 30մգ N30
Պարոքսետին դհտ 30մգ N500
Պարոքսետին դհտ 10մգ N90
Պարոքսետին դհտ 40մգ N30
Շագանակագեղձի
Ալֆուզոսին հքլ ԵԱ դհտ 10մգ N 100
Բրոնխիալ ասթմայի
Կոմբիվենտ ռեսպիմատ (իպրատրոպիում բրոմիդ/ալբուտերոլ) ց-ցիր շնչ 20/100մկգ 4գ 60 դեղաչափ
Հակասնկային
Նիստատին ցանափոշի 100000ԱՄ/գ 60գ
Նիստատին/Տրիամցինոլոն ացետոնիդ ն-քս 6000000ԱՄ/60մգ 60գ
Շաքարախտի
Գլիմեպիրիդ դհտ 1մգ N 100
Գլիմեպիրիդ դհտ 2մգ N 100
Հակավիրուսային և վիտամիններ
Ռելենզա (զանամիվիր) ց-ցիր շնչ 5մգ N 20
էմերջեն-C (վիտ C 1000մգ+վիտ E+վիտ B6+Ցինկ) դհտ ծամ N 100
Կոնտրաստ նյութեր
Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 100մլ
Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 150մլ
Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 200մլ
Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 500մլ
Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 100մլ
Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 500մլ
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
մայիսի 23, 2017
Ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային մոդելը
Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակները ընդլայնելու և բուժաշխատողների շարժունությունը խթանելու նպատակով ՀՀ-ում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը։
ՇՄԶ միջոցառումների կազմակերպիչներին ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սույն թվականի մայիսի 6-ի N 1491-Ա հրամանը «Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին», նաև Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը և Էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը: