Պատահարներ

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

ապրիլի 09, 2025

Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:

Ցավոք, բժիշկը մահացել է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորին ցավակցություններն է հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:

Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: