Բարեփոխումներ

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

հունիսի 10, 2025

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ: