Օգտակար խորհուրդներ առողջության մասին

Ծխախոտը չարիք է

հուլիսի 11, 2025

Էլեկտրոնային ծխախոտը ուժեղ կախվածություն է առաջացնում

  • Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում: Տվյալների համաձայն՝ դեռահասների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է կրկնապատկել ավելի ուշ տարիքում ծխախոտ պարունակող արտադրանքի օգտագործման հավանականությունը:
  • Էլեկտրոնային հեղուկները սովորաբար պարունակում են բուրավետիչներ, հայտնի քաղցկեղածին նյութեր, ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր, որոնք կարող են թունավոր լինել մարդու օրգանիզմի համար:
  • էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման և թոքային ախտահարման վտանգը:
  • Երեխաների և դեռահասների կողմից նիկոտինի օգտագործումը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի զարգացման վրա՝ երկարաժամկետ ազդեցություն առաջացնելով ուղեղի աշխատանքի վրա և պոտենցիալ հանգեցնելով սովորելու ունակության և տագնապային խանգարումների:
  • Հղիության ընթացքում նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը կարող է ազդեցություն ունենալ պտղի ուղեղի զարգացման վրա:
  • Էլեկտրոնային ծխախոտի արտանետումները վնասակար են ինչպես օգտագործողի, այնպես էլ շրջապատող անձանց համար, ովքեր ներշնչում արտանետված աերոզոլը: