Ընդունելության կարգ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի «Նախարարի կամ նախարարի տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու և առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 2350-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694–Ա հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի վերնագրում, Հավելված 1-ում և Հավելված 2-ում «նախարարի» բառից հետո լրացնել «կամ նախարարի հանձնարարությամբ` նախարարի տեղակալների կամ գլխավոր քարտուղարի տեղակալի» բառերը:
2) Հավելված 1-ի 1-ին և 9-րդ կետերում, Հավելված 2-ի Ձև 4-ում «երեքշաբթի» բառը փոխարինել «երկուշաբթի» բառով:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նախարարի կամ նախարարի հանձնարարությամբ` տեղակալների կամ գլխավոր քարտուղարի տեղակալի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային երկուշաբթի օրերին` ժամը 16:00-ին:
Ընդունելությանը գրանցվելու համար քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոն` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-12:45 և 14:00-17:30` բացառությամբ ոչ աշխատանքային օրերի:
Հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի հետ համընկնման դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ օր, որի մասին Հասարակայնության հետ կապերի բաժինը լրացուցիչ կտեղեկացնի արդեն իսկ գրանցված քաղաքացիներին:
Հեռախոսազանգի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային նամակով կամ գրավոր դիմելու դեպքում, եթե քաղաքացու հարցադրումը հիմնավորված չէ կամ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ընդունելության գրանցում չի կատարվում: