Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների բուժման կազմակերպում

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով` «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» (Sofosbuvir/Velpatasvir) բուժումը: 

Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների վարումը, դեղատոմսի տրամադրումը և հսկողությունն իրականացվում է ինֆեկցիոն հիվանդությունների և/կամ աղեստամոքսաբանության մասնագիտացում ունեցող համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շրջանակներում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է.

  • 12 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին, (որակական ՊՇՌ մեթոդով «Ց» վիրուսի փաստացի պատասխան),
  • լյարդի ֆիբրոզ  0 – 4 (այդ թվում՝ լյարդի ցիռոզի Child-Pugh A դաս, MELD <20) ունեցող պացիենտներին` 12 շաբաթ տևողությամբ,
  • լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C դաս, MELD<20) ունեցող պացիենտներին` 24 շաբաթ տևողությամբ:

Հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» (Sofosbuvir/Velpatasvir) դեղերով բուժումն իրականացվում է հետևյալ պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա` 

  • հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
  • ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
  • արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
  • HBsAg և/կամ հակա-HBc ու հակա-HIV (հակամարմիններ ՄԻԱՎ-ի նկատմամբ),
  • որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

Դիմելու կարգ

Ծրագրի շահառուները համապատասխան փաստաթղթերով դիմում են հետևյալ բժշկական կազմակերպություններ.

  • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
  • «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
  • «Աստղիկ» բժշկական կենտրոն
  • «Էրեբունի» բժշկական կենտրոն
  • «Նաիրի» բժշկական կենտրոն
  • «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
  • «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն
  • «Վիոլետա» բժշկական կենտրոն
  • «Նիկոմեդ» բժշկական կենտրոն

Նշված բժշկական հաստատությունների կողմից դուրս գրված դեղատոմսերը հիմք կհանդիսանան «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ից դեղ ստանալու համար:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծրագրի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`

  • անձը հաստատող փաստաթուղթը,
  • վերոնշյալ պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները հավաստող փաստաթղթերը: 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 26-ի թիվ 3242-Լ հրաման:

Հեռախոս

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304