ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն

ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հանդիսանում է հանրապետության առաջնային առողջապահական կառույցներից մեկը և պատասխանատու է բնակչությանը անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար։

Գործունեության հիմք

ՀՀ առողջապահության նախարարի հրամանների համաձայն՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու ստանձնած գործառույթները:

Ծառայության տեսակը

Արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն Հայաստանի Հանրապետության բնակչությանը:

https://www.arlis.am/documentview.aspx?docid=162850

Մասնագիտական կազմ

Ընկերությունը համալրված է համապատասխան պատրաստվածություն ունեցող մասնագետներով, ովքեր անցել են վերապատրաստման դասընթացներ։ 

Կանչերի ընդունման համակարգ

Շտապ բժշկական օգնության  կանչերն ընդունվում են «1-03» հեռախոսահամարով՝ կենտրոնացված կարգավարական ծառայության միջոցով, որտեղից դրանք էլեկտրոնային եղանակով փոխանցվում են համապատասխան ենթակայանի կարգավարին և ՇԲՕ բրիգադին։

ՇԲՕ բրիգադները կանչերի փաստաթղթավորումը իրականացնում են դյուրակիր համակարգիչների միջոցով՝ ապահովելով աշխատանքի արագություն, տվյալների պատշաճ հավաքագրում և հաղորդակցման արդյունավետություն։

Ավտոմեքենաների մոնիտորինգ

Տեղադրված է շարժական օբյեկտների մոնիտորինգային համակարգ

Համակարգի հնարավորություններ

  • որոշում է տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքը էլեկտրոնային քարտեզի վրա,

  • որոշում է տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը շարժման ուղղությունն ու արագությունը,

  • ունի սանիտարական մեքենայի կարգավիճակի հատուկ վահանակ.
    ա/ «ազատ է»

բ/ «կանչի մեջ է»

գ/ «հիվանդ է հոսպիտալացնում»