Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Իմունականխարգելման վարչություն
Իմունականխարգելման վարչությունը կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության պատվաստումների համակարգմանը՝ համաձայն Իմունականխարգելման ազգային ծրագրի։
- կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
- բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և համակարգում` իր իրավասությունների շրջանակում,
- կառավարելի վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում, ռիսկի խմբերի բացահայտում,
- ճանապարհորդներին կանխարգելիչ պատվաստումների իրականացում և խորհրդատվություն տրամադրում,
- մասնակցություն իմունականխարգելման վերաբերյալ քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն
- Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչությունը իրականացնում է վարակիչ հիվանդությունների կանխարգելում, տարածվածության և ռիսկերի ուսումնասիրություն, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։
- Վարակիչ հիվանդությունների (COVID-19, գրիպ, ՍՇՎ, աղիքային, ներհիվանդանոցային վարակներ, հեպատիտներ, քութեշ, մոնոնուկլեոզ, տուբերկուլոզ, սեռավարակներ, լեգիոնելոզ և այլն) համաճարակաբանական դիտարկում, տվյալների հավաքագրում, ամփոփում և վերլուծություն։
- Բռնկումների և համաճարակների ժամանակ արագ արձագանքման ապահովում, վարակի աղբյուրների չեզոքացում և փոխանցման շղթաների ընդհատում։
- Ծրագրերով և իրավական ակտերով սահմանված միջոցառումների իրականացում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով։
- Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի խթանում, ինչպես նաև մասնագիտական ուսուցումների, կրթական միջոցառումների իրականացում։
- Հետազոտական և գիտական ծրագրերի մշակում, պլանավորում, իրականացում և արդյունքների վերլուծություն։
Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն
Վարչությունը զբաղվում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ, տարածվածության ուսումնասիրությամբ և առողջ ապրելակերպի խթանմամբ։
Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության և սքրինինգների բաժին
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման բաժին
- Համալիր միջոցառումների իրականացում՝ ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը նվազեցնելու նպատակով։
- Հիվանդությունների պատճառների ու ռիսկային գործոնների ուսումնասիրություն։
- Հանրային իրազեկման ծրագրերի իրականացում, բնակչության տարբեր խմբերի համար քարոզչական և կրթական միջոցառումների կազմակերպում։
- Գիտական և գիտաբժշկական ուսումնասիրությունների իրականացում։
Մեկ առողջության, զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների բաժին
Բաժինը համակարգում է զոոնոզ (մարդկանց և կենդանիների համար ընդհանուր) և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և արձագանքման գործընթացները։
- Համալիր միջոցառումների իրականացում՝ զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման նպատակով։
- Հիվանդությունների տարածվածության, ռիսկի գործոնների ու ռիսկային խմբերի ուսումնասիրություններ։
- Վարժանքների և արագ արձագանքման միջոցառումների (ելնելով համաճարակային իրավիճակից) կազմակերպում և իրականացում։
- Իրազեկման ծրագրերի իրականացում՝ զոոնոզ և մակաբուծային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ։
Շրջակա միջավայրի հիգիենայի բաժին
Բաժինը ապահովում է հանրային առողջության պաhպանումը՝ շրջակա միջավայրի գործոնների մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ըստ անհրաժեշտության՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման միջոցով
- Համալիր միջոցառումների իրականացում՝ քիմիական և սննդային թունավորումների կանխարգելման նպատակով
- Հանրային առողջապահական նորմատիվների պահանջներով ամրագրված լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների փորձաքննություն
- Աշխատանքի հիգիենայի պայմանների և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջների արդիականացմանն համար իրականացվելիք միջոցառումների մասնակցություն, ըստ անհրաժեշտության՝ խորհրդատվությունների տրամադրում և լաբորատոր – գործիքային հետազոտություններ ու դրանց արդյունքների հիման վրա եզրակացությունների տրամադրում
- Սանիտարահիգիենիկ փորձաքննությունների, լաբորատոր հետազոտությունների իրականացում և մասնագիտական եզրակացությունների տրամադրում
- Բնակչության շրջանում իրազեկման և կրթական ծրագրերի կազմակերպում:
(+374 12) 80 80 83
Ստեփան Աթոյան
(+374 12) 80 80 83
Ստեփան Աթոյան