Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

Փորձագիտական կենտրոնի գործունեության հիմնական առարկան է դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտներում փորձաքննությունների ու մասնագիտական դիտարկումների իրականացումը, իսկ նպատակն է դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման գործընթացների իրականացումը՝ ներառյալ՝

  1. դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
  2. բժշկական արտադրատեսակների գրանցման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
  3. կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
  4. դեղերի արտադրության և դեղերի մեծածախ իրացման գործունեության լիցենզավորման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
  5. բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության լիցենզավորման նպատակով փորձաքննությունների իրականացումը,
  6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի և բժշկական արտադրատեսակների փորձաքննությունը,
  7. գրանցվող դեղերի և բժշկական արտադրատեսակների տեղեկատվության (բժշկական կիրառման հրահանգի (դեղի ընդհանուր բնութագրի) և օգտագործման հրահանգի (ներդիր-թերթիկի) հայերեն տարբերակների մշակումը (խմբագրումը),
  8. դեղերի և բժշկական արտադրատեսակների հետգրանցումային մշտադիտարկումը և ռիսկերի կառավարումը,
  9. դեղերի և բժշկական արտադրատեսակների գովազդային նյութերի փորձաքննությունը,
  10. դեղերի և բժշկական արտադրատեսակների գրանցամատյանների վարումը.
  11. հատուկ դիտարկումների իրականացումը և, անհրաժեշտության դեպքում, նմուշների լաբորատորային փորձաքննությունը,
  12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հաշվառումը և հսկողությունը,
  13. արտադրանքի որակի, անվտանգության և արդյունավետության հետ կապված շեղումների, թերությունների կամ կեղծման կասկածի դեպքում փաստաթղթային և լաբորատորային փորձաքննությունների իրականացումը,
  14. դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի, ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.
  15. դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ տվյալների շտեմարանների վարումը,
  16. դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ իրազեկման միջոցառումների և դասընթացների իրականացումը,
  17. միջազգային և միջպետական մասնագիտական կառույցներին անդամակցությունը և համագործակցությունը,
  18. մասնակցությունը միջգերատեսչական համագործակցությանը,
  19. պատշաճ լաբորատորային, կլինիկական, արտադրական, բաշխման, դեղազգոնության գործունեության կանոններին և որակի կառավարման համակարգերին համապատասխանության մասնագիտական դիտարկումներ,
  20. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, բժշկական արտադրատեսակների փորձաքննություն,
  21. դեղերի և բժշկական արտադրատեսակների անվտանգության և ռիսկերի կառավարման հետ կապված տեղեկատվության գնահատում, և, անհրաժեշտության դեպքում, հաստատում կամ համաձայնեցում,
  22. լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցում,
  23. արտադրանքի կարգավիճակի կամ ընթացակարգի գնահատում և եզրակացության տրամադրում,
  24. գրանցանմուշի հետ նույնականության վերաբերյալ եզրակացության տրամադրում,
  25. տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  26. սեմինարների, համաժողովների և դասընթացների կազմակերպում,
  27. դեղերի և բժշկական արտադրատեսակների վերաբերյալ հայերեն տեղեկատվության (առաջնային և (կամ) արտաքին փաթեթ, պիտակ, բժշկական կիրառման հրահանգ (դեղի ընդհանուր բնութագիր) և օգտագործման հրահանգ (ներդիր-թերթիկ), առողջապահության ոլորտի մասնագետներին ուղղված տեղեկատվական նյութեր և այլն) մշակում,
  28. դեղագործական արտադրանքի անձնագրի (CPP) տրամադրում,
  29. ռեֆերենտ դեղի հաստատում,
  30. մասնագիտական հրատարակչական գործունեություն,
  31. գիտահետազոտական աշխատանքներ:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

Հեռախոս

(+374 60) 83-00-73

(+374 10) 23-16-82

(+374 10) 23-08-96

Դեղի կողմնակի ազդեցության հայտագրման թեժ գիծ

(+374 10) 20-05-05, (+374 96) 22-05-05

Տնօրեն

Արայիկ Բաղրյան