Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը
օգոստոսի 19, 2025
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում
պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:
2. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի
համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և
սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն՝ բացառությամբ հետևյալ ծառայությունների՝
ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,
բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման
այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,
դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ
հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն
պահանջող և առանձին հիվանդությունների բուժման.
7) չարորակ հիվանդությունների բուժում.
8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման.
9)դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն՝ իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ և ախտաբանաանատոմիական,
10) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում։
(2-րդ կետը լրաց. 19.12.19 N 1971-Ն, լրաց., խմբ. 14.07.22 N 1069-Ն)
3.Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին անհրաժեշտության դեպքում ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:
(3-րդ կետը լրաց. 19.12.19 N 1971-Ն)
3.1. Պացիենտների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
(3.1-ին կետը լրաց. 19.12.19 N 1971-Ն)
3.2.Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով` էլեկտրոնային ուղեգրման միջոցով:
(3.2-րդ կետը լրաց. 19.12.19 N 1971-Ն)
3.3 Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որն արտացոլվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի համապատասխան հաշվետվողական ձևի մեջ:
(3.3-րդ կետը լրաց. 19.12.19 N 1971-Ն)
4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան ուղեգիրը տալու պահից մեկ ամսվա ընթացքում հիվանդի կողմից ներկայացվում է բժշկական կազմակերպություն: Հերթագրման առկայության դեպքում, հերթագրված հիվանդը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններ, ընդ որում՝
1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգրի տալու պահից մեկ ամիս) դեպքում՝ նույն ուղեգրով, որի
դեպքում հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ
հերթագրված է և ներկայացնում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ նախատեսում է
ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական
օգնություն և սպասարկում.
2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում՝ նոր ուղեգրով, որն ստանալու
համար հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ
հերթագրված է, այն ներկայացնում է ուղեգրած բժշկական կազմակերպություն և Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է նոր ուղեգիր (նման
դեպքերում նախորդ ուղեգիրը խոտանվում է այն տված բժշկական կազմակերպության կողմից):
(4-րդ կետը խմբ. 10.09.15 N 1019-Ն)
5. Ելնելով սույն կարգի պահանջներից՝ բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է հաստատի հիվանդների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը, ընդ որում, հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:
6. Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում, և որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ, և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (NN 1 և 2 ձևեր):
(6-րդ կետը լրաց. 10.09.15 N 1019-Ն)
7. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:
8. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ):
9. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների, այդ թվում՝ պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:
10. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:
11. (կետն ուժը կորցրել է 19.12.19 N 1971-Ն