Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կարգը

օգոստոսի 19, 2025

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց բժշկական
օգնության և սպասարկման տրամադրման կարգը


Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձինք օգտվում են պետության կողմի երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում
ստանալու իրավունքից, այդ թվում` նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից:


Թրաֆիքինգի զոհի վերաբերյալ գաղտնիությունը ապահովելու նպատակով պետական պատվերի շրջանակներում անվճար խորհրդատվությունը, հիվանդանոցային ու արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնությունը կազմակերպվում է առողջապահության նախարարի ուղեգրով: Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի համաձայն` նշված անձանց ուղեգրումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա: Պետական պատվերի հատկացվող ծավալները կախված են իրականացվող հետազոտությունների և բժշկական միջամտությունների ծավալից: Մատուցված առողջապահական ծառայությունների փոխհատուցումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին:


Հիմք ընդունելով կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշումը, ինչպես նաև 2016թ. մայիսի 5-ի թիվ 492-Ն որոշման հավելվածի 33-րդ կետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ, առողջապահության նախարարության ուղեգրմամբ կազմակերպվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը: