ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներին, օտարերկրացիներին (այդ թվում` Ուկրաինայից ժամանած) Հայաստանում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին

օգոստոսի 22, 2025

1. ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է` հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված 30–ի 98-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները,

2. Հայաստանի Հանրապետությունում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող ԵԱՏՄ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա քաղաքացիները (օրինակ` Ուկրաինայի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ են ստանում այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (ԱԱՊ) բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, որին ընտրել են և ում մոտ սահմանված կարգով գրանցվել են,

3. Հայաստանում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք ընդգրկված են կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, օգտվում են անվճար հիվանդանոցային (թերապևտիկ և վիրաբուժական) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից, ինչպես նաև բժշկական ցուցման դեպքում հատուկ և դժվարամատչերի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու արտոնություններից:

4. Կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի` ապաստան հայցողները ու նրանց ընտանիքների անդամները նույնպես ընդգրկված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են անվճար հիվանդանոցային (թերապևտիկ և վիրաբուժական) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից, ինչպես նաև բժշկական ցուցման դեպքում հատուկ և դժվարամատչերի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու արտոնություններից:

5. Հայաստանի Հանրապետությունում ԵՏՄ անդամ-պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին հանկարծակի սրված վիճակների և հիվանդությունների դեպքում, որոնք սպառնում են պացիենտի կյանքին կամ շրջապատողների առողջությանը, դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության և հղիության ընթացքում անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է առանց որևէ խոչընդոտի, անվճար և լրիվ ծավալով՝ ժամանակավոր բնակության պետության տարածքում բժշկական կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպչաիրավական ձևերից, գերատեսչական պատկանելությունից և նրանց սեփականության ձևերից: Սկսած այն պահից, երբ արդեն վերացվել է պացիենտի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը և հնարավոր է նրա տեղափոխությունը, բժշկական օգնության ցուցաբերումը իրականացվում է վճարովի հիմունքներով:

6. Կառավարության 27.12.2001թ. թիվ 1286 որոշմամբ հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անկախ համապատասխան միջպետական (միջազգային) պայմանագրերի (համաձայնագրերի) առկայությունից` պետական պատվերի շրջանակներում:

Ցանկում ներառված են այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը (բոլոր տեսակները), ՄԻԱՎ վարակը և այլն.

 1) Հայաստանում ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում բուժօգնությունը տրամադրվում է անվճար և ամբողջությամբ՝ ներառյալ պլանային բուժում:

2) Կորոնավիրուսային վարակի հայտնաբերման պահից սկսված բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում։

Օտարերկրյա քաղաքացիների համար կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կազմակերպվում է անվճար։

5. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի հոդված 3-ի ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերվում է վճարովի հիմունքներով, ըստ պայմանագրային գների կամ գործող գնացուցակի փոխհաշվարկներ կատարելով:

Պլանային բուժօգնության այս կամ այն տեսակի տրամադրման համար հիմք է հանդիսանում համապատասխան բժշկական փաստաթղթերի և բուժօգնության փաստացի արժեքի վճարման մասին ուղարկող երկրի երաշխիքային պարտավորության առկայությունը: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում պլանային բուժօգնությունը ցուցաբերվում է բուժման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար իրականացնելուց հետո՝ բժշկական կազմակերպության և պացիենտի կամ էլ նրան ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի միջև հետագա փոխհաշվարկ անցկացնելով: Առանձին դեպքերում, Կողմերի պայմանավորվածությամբ, ծանր հիվանդություններով տառապող անձանց պլանային խորհրդատվական և բուժախտորոշիչ օգնություն կարող է ցուցաբերվել այլ պայմաններով: