Դեկտեմբերի 2-ը ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է
օգոստոսի 19, 2025
Թրաֆիքինգի ենթարկված յուրաքանչյուր մարդ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք:
Նման իրավիճակում հայտնված մարդկանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում նաև` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով կատարվող միջամտությունները, Հայաստանում իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Թրաֆիքինգի զոհի վերաբերյալ գաղտնիությունն ապահովելու նպատակով պետական պատվերի շրջանակներում անվճար խորհրդատվությունը, հիվանդանոցային ու արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնությունը կազմակերպվում է առողջապահության նախարարության ուղեգրով: