Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկ, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ
օգոստոսի 22, 2025
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 30-ի N 642-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝
1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
8) մինչև 7 տարեկան երեխաներ.
9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
10) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.
11) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձինք.
12) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ):
(1-ին կետը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ. 29.06.23 N 1061-Ն)
2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.06.23 N 1061-Ն)
2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
3) բռնադատվածներ.
4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ
անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
(2-րդ կետը փոփ. 29.06.23 N 1061-Ն)
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս
զեղչով:
(հավելվածը փոփ. 16.07.20 N 1183-Ն, լրաց. 04.12.20 N 1980-Ն, խմբ., փոփ. 29.06.23 N 1061-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 30-ի N 642-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ
ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
9. Մալարիա (հակամալարիային դեղեր)
10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)
19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
20. Ցրված սկլերոզ (դեղեր)
21. Անհաս նորածինների դեղեր
(հավելվածը լրաց. 29.06.23 N 1061-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազի
ղեկավար
Է. Աղաջանյան