Արտահիվանդանոցային բժշկական օգնութան (emergency) ծառայություն` հիվանդանոցային պայմաններում

օգոստոսի 22, 2025

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում:


Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության առկայությունը:


Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝ 24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:


Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են.


1) ծակած, կտրած, կծած վերքեր,
2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում
հիվանդանոցայինբուժում,
9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:


Պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային բժշկական օգնութան
(emergency) ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկ


Երևան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Էրեբունի» բժշկական կենտրոն
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն
«Աստղիկ» բժշկական կենտրոն
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն
Շենգավիթ բժշկական կենտրոն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Արաբկիր» Բժշկական Համալիր-ԵԴԱԻ


Արագածոտնի մարզ
Աշտարակի բժշկական կենտրոն
Ապարանի բժշկական կենտրոն
Ծաղկահովիտի բժշկական կենտրոն
Արարատի մարզ
Արարատի հիվանդանոց
Արտաշատի բժշկական կենտրոն
Մասիսի բժշկական կենտրոն


Արմավիրի մարզ
Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն
Մեծամորի բժշկական կենտրոն
Վաղարշապատի հիվանդանոց


Կոտայքի մարզ
Հրազդանի բժշկական կենտրոն
Չարենցավանի բժշկական կենտրոն
Աբովյանի բժշկական կենտրոն


Լոռու մարզ
Վանաձորի բժշկական կենտրոն
Ալավերդու բժշկական կենտրոն
Սպիտակի բժշկական կենտրոն
Ստեփանավանի բժշկական կենտրոն

Շիրակի մարզ
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն
Գյումրու բժշկական կենտրոն

Սյունիքի մարզ
Կապանի բժշկական կենտրոն
Գորիսի բժշկական կենտրոն
Սիսիանի բժշկական կենտրոն
Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն


Տավուշի մարզ
Իջևանի բժշկական կենտրոն
«ԻռՎինգ» բժշկական կենտրոն
Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
Բերդի բժշկական կենտրոն


Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի բժշկական կենտրոն
Վայքի բժշկական միավորում