Տեսանյութեր

Քաղցկեղը հաղթահարող երեխաների ճանապարհը

փետրվարի 15, 2025

Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից: Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։ 

Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն փոխպատվաստման ֆինանսական բեռի զգալի մասը հոգում է առողջապահության նախարարությունը` յուրաքանչյուր փոխպատվաստման համար հատկացնելով 6 մլն դրամ։

Ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում նաև City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ-ը: