Տեսանյութեր

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

փետրվարի 04, 2025

Այս տեսանյութում մարդիկ են իրենց պատմություններով, ապրումներով, որոնք քաղցկեղն ընդունել են որպես ախտորոշում` հստակ կարգախոսով` չհանձնվել ո՛չ մի դեպքում:

🎗 Այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Կարգախոսն է` «Միավորված եզակիներով». այն նպատակ ունի ընդգծելու յուրաքանչյուր պացիենտի պատմության յուրահատկությունը և կարևորությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ, քաղցկեղի դեմ պայքարը մեծ ջանքեր է պահանջում: Շատ լավ հասկանում եմ այն մարդկանց և նրանց ընտանիքներին, որոնք անցնում են այդ ճանապարհով, խորապես գիտեմ` ֆինանսական ինչ դժվարությունների առաջ են կանգնում նրանք:

Պետական ընթացիկ և առաջիկա բարեփոխումները միտված են քաղցկեղի բուժման հատվածական լուծումները փոխակերպել ավելի ընդգրկուն ծրագրով: