Տեսանյութեր
Ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը տրամադրում է պետությունը
մայիսի 30, 2025
Տեսանյութում Էլինան է. երիտասարդ կինը պատմում է` հաշմանդամության է հասել Ցրված սկլերոզի դեմ թանկարժեք դեղերը ձեռք բերել չկարողանալու պատճառով:
Ասում է` գիտեր, որ հաշմանդամության է հասնելու, եթե պարբերաբար չօգտագործեր դեղը, բայց տարեկան շուրջ 5,5 մլն դրամի դեղ առնելը պարզապես անհնար էր:
Շուրջ մեկ տարի է` Էլինային և Ցրված սկլերոզ ունեցող բոլոր պացիենտներին (այս պահին 430) առողջապահության նախարարությունը թանկարժեք դեղերը տրամադրում է ամբողջովին անվճար:
«Սա դեղապահովման ոլորտում իսկական հաղթանակ է»,- նշում է Էլինան ու հավելում` դեղերն օգտագործելուց հետո ակնհայտ է` հիվանդության զարգացումը կանգ է առել, իսկ այս ախտորոշումը նոր ունեցողները չեն հասնի ո՛չ քայլակի, ո՛չ էլ սայլակի: