Տեսանյութեր
Սպիտակի ԲԿ-ում դրույքաչափով աշխատավարձից անցումը կատարողականի կարևոր խթան է բուժաշխատողների համար
ապրիլի 27, 2026
«Կլինես գիտակ ու բարեխիղճ բժիշկ, վստահաբար կունենաս բարձր աշխատավարձ. առողջության ապահովագրությունը տվել է մեզ այդ հնարավորությունը»- նշում է Սպիտակի բժշկական կենտրոնի ներզատաբանը` բերելով սեփական օրինակը։ Ասում է` միշտ է ունեցել շատ պացիենտներ, բայց միայն ապահովագրության համակարգի ներդրումից հետո ստանում է կրկնապատկված աշխատավարձ։ Սպիտակի բուժկենտրոնում նկատում են, որ դրույքաչափով աշխատավարձից անցումը կատարողականի ու որակի վրա հիմնված գնահատման համակարգին, մասնագիտական շարունակական զարգացման կարևոր խթան է բուժաշխատողների համար։