Տեսանյութեր
Պատանեկան արթրիտի դեմ դեղերը տրամադրվում են պետական պատվերով
մարտի 18, 2025
«Գումար չունենալու պատճառով մեկ անգամ չէ, որ ուշացել է Միշելի դեղ ընդունելը»,- նշում է մայրն ու հիշել անգամ չի ուզում, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ ամեն անգամ գիտակցում էր, որ դեղը կթեթևացներ երեխայի ցավերը, բայց ինքը չի կարողանում ամիսը երկու անգամ գնել 200 000 դրամ արժողությամբ դեղը:
Միշելն ինքը երազում էր, որ ոտքերն այնպես շարժեր, որ պարի դասերին երրորդ շարքից գոնե երկրորդ շարք գա:
Պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին մեկ տարի է թանկարժեք դեղերը տրամադրվում են պետության կողմից, դեղը ստանալու ուշացման խնդիր այլևս չկա, արդյունքն էլ սպասեցնել չի տվել. Միշելը հիմա առաջին շարքում է պարում:
Փոքրիկ Մարիետայի, Ռոբերտի ու Միշելի պատմությունը` մեկ տեսանյութում: