Տեսանյութեր

Հոգեկան առողջության ոլորտում վերափոխումն իրականացվում է 3 կարևոր ուղղությամբ

փետրվարի 27, 2026

Հոգեկան առողջության ոլորտում վերափոխումն իրականացվում է 3 կարևոր ուղղությամբ` կապիտալ շինարարություն, բուժօգնության որակի բարելավում ու դեղորայքի ապահովման ծավալի ընդլայնում, բուժաշխատողների մասնագիտական որակների անընդմեջ կատարելագործում: «Ավան» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հունիսին ամբողջովին ավարտվելու են վերակառուցման աշխատանքները: Սա զուտ վերանորոգում ու վերազինում չէ, այլ հոգեկան առողջության պահպանման ոլորտի հիմնովին վերափոխում` նաև բովանդակային առումով: Նպատակը` արժանապատիվ պայմաններում որակյալ բուժօգնության տրամադրումն է: