Տեսանյութեր

Ապահովագրության շրջանակում բուժծառայություններ` Սևանի ԲԿ-ում

փետրվարի 19, 2026

Առողջության ապահովագրության ներդրում ու գրեթե զուգահեռ` համակարգչային շերտագրման սարքի (КТ) տրամադրում. Սևանի բժշկական կենտրոնում տարին առավել քան ձեռքբերումներով է սկսել: Մեկ ամսում այստեղ կրկնապատկվել է պացիենտների քանակը, ապահովագրությամբ արդեն արվել է մեկ միլիոն դրամը գերազանցող մի քանի վիրահատություն: Սևանի և հարակից համայնքների բնակիչների խոսքով` գրեթե չկա միջամտություն, որի համար ստիպված լինեն Երևան գնալ: