Տեսանյութեր

Աորտայի շերտազատումը կամ պատռվածքը` պետպատվերով

ապրիլի 19, 2025

🫀 «Աորտայի շերտազատումը կամ պատռվածքը պետական հոգածության տակ առնելը առողջապահական համակարգի համար շատ լուրջ և կարևոր քայլ է»,- նշում է սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը:

Բժիշկը հիշում է. «Այն ժամանակը, որ կորսվում էր գումար հայթայթելու համար, պացիենտի կյանքը փրկելու գործում շատ կարևոր ժամանակահատված էր. հիմա այդ խնդիրն ամբողջովին լուծված է»: Մինչև 6 մլն դրամի հասնող կյանք փրկող վիրահատությունը պացիենտի համար ամբողջովին անվճար է դառնում` բոլորիս վճարած հարկերի շնորհիվ:

🎥 Տեսանյութում պատմում ենք բացառիկ վիրահատության ու դրա հաջող ելքի մասին: