Նորություններ

Փոփոխություններ ` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում

ապրիլի 02, 2026

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» (ԱՀԱ) օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք (վարորդները): Բացի այդ, հաշվի առնելով ԱՀԱ համակարգի պատրաստականության ներկա վիճակը, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող առաջարկները, ապահովագրված անձինք իրենց հետ փոխկապակցված անձանց ևս կկարողանան ներառել ապահովագրության համակարգ` օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը կրկին սահմանվել է 2027 թվականի հունվարի 1-ը:

Անհատ ձեռնարկատերերի մասով ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների պատշաճ ապահովման նպատակով առաջարկվել է 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ սահմանել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը` ապրիլի 20-ի փոխարեն, զուգահեռաբար գտնելով տեխնիկական լուծումներ` ստեղծելու ամսական ձևաչափով ապահովագրավճարների վճարման հնարավորություն: