Նորություններ

Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային արտադրանքներից

ապրիլի 29, 2026

Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքներից

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար, առաջացնելով կախվածություն, ազդում սրտանոթային, շնչառական և այլ համակարգերի վրա։

Նիկոտինային կախվածության հնարավոր նշաններ են՝

  • ծխելու կամ վեյփ օգտագործելու անհրաժեշտություն արթնանալուց կարճ ժամանակ անց,
  • կենտրոնանալու դժվարություն նիկոտինի բացակայության պայմաններում,
  • նիկոտինի օգտագործում սթրեսային իրավիճակներում:


 Նիկոտինի բացակայության դեպքում կարող են առաջանալ՝

  •  դյուրագրգռություն, անհանգստություն,
  •  կենտրոնացման դժվարություն,
  •  քնի խանգարումներ,
  • գլխացավ,
  •  կրկին ծխելու ուժեղ ցանկություն:


Այս ախտանիշները կարող են լինել ինտենսիվ, սակայն ունեն ժամանակավոր բնույթ և աստիճանաբար նվազում են։

 Երբ փորձում եք հրաժարվել նիկոտինից, կարող են օգնել հետևյալ քայլեր`

փորձեք մի քանի րոպեով հետաձգել ծխելու ցանկությունը․ հաճախ այն աստիճանաբար թուլանում է,

  • կիրառեք շնչառական վարժություններ. կատարեք 8–10 խորը շունչ՝ օրգանիզմը հանգստացնելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով,
  • զբաղվեք թեթև ֆիզիկական ակտիվությամբ (քայլք, վազք, նույնիսկ կարճ զբոսանք),
  • փորձեք շեղել ուշադրությունը՝ ընթերցանությամբ, երաժշտություն լսելով կամ ընկերների հետ զրուցելով,
  • օգտագործեք առողջ խորտիկներ (օրինակ՝ միրգ),
  • ձեր որոշման մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ․ աջակցությունը կարևոր է։
  • հեռացրեք ծխելը հիշեցնող իրերը և խթանիչ գործոնները:


Եթե զգում եք, որ դժվարանում եք ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը`

Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ` 060 44 00 01:

Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։

Նիկոտինից հրաժարվելը կարևոր ներդրում է Ձեր և Ձեր շրջապատի առողջության մեջ։