Հայաստանում տուբերկուլոզի ախտորոծումն ու բուժումն անվճար է
մարտի 24, 2026
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ։
Հիվանդության զարգացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ ( ՄԻԱՎ/ՁԻԱՀ, շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Այս ճանապարհին շատ կարևոր է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում՝ վարակի փոխանցումը նվազեցնելու նպատակով:
Որո՞նք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները
♦ քաշի նվազում, ախորժակի կորուստ,
♦ գիշերային քրտնարտադրություն,
♦ ընդհանուր թուլություն,
♦ մարմնի բարձր ջեմրություն,
♦ հազ ,
♦ ցավեր կրծքավանդակի շրջանում ,
♦ շնչարգելություն,
♦ արյունախխում։
Վերոնշյալ գանգատների 2-3 շաբաթ տևողության դեպքում պետք է կասկածել տուբերկուլոզ և դիմել բժշկի։
Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Օրվա կարգախոսն է ՝ «Այո՛, կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին»՝ ուժեղացնելով հիվանդության հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը Հայաստանում։
Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ.
♦ կանխարգելիչ բուժման ընդլայնում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում,
♦ ներդրվել են ախտորոշման և բուժման նորարարական և պացիենտակենտրոն մոդելներ,
♦ իրականացվում են ակտիվ սքրինինգային ծրագրեր ռիսկային խմբերում,
♦ կարճաժամկետ բուժման սխեմաների ընդլայնված կիրառում,
♦ միաժամանակ իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցության, իրազեկման և խարանի նվազեցման ծրագրեր,
♦ կրթական միջոցառումներ՝ ՏԲ մասնագետների և ԱԱՊ օղակի կարողությունների զարգացման նպատակով։