Նորություններ

Հաճախ տրվող հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության մասին. մաս 3

հունվարի 19, 2026

1. Մինչև 200 001 դրամ աշխատավարձ ստացողը ե՞րբ կապահովագրվի և մինչ այդ ինչպե՞ս է կազմակերպվելու նրա բուժօգնությունը:

Նշված անձանց համար «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքն ուժի մեջ  կմտնի 2027թ. հունվարի 1-ից և կտարածվի այդ ամսվանից վճարվող ապահովագրավճարների վրա։ Մինչ այդ, չապահովագրված անձանց համար սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ։ Ի լրումն նվազագույն ծավալում ներառված ծառայությունների՝ քննարկվող օրենքին համապատասխան չապահովագրված անձանց կարող են տրամադրվել նաև լրացուցիչ ծառայություններ միայն որոշակի վիճակ կամ կարգավիճակ ունենալու դեպքում։ Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանում է ՀՀ Կառավարությունը։