Նորություններ

Ծխախոտի ազդեցությունը դեռահասների վրա

մայիսի 25, 2026

Շատերը կարծում են, թե դեռահաս տարիքում ծխելը պարզապես «փորձ» է, բայց իրականում այն հարվածում է օրգանիզմին` հենց ձևավորման փուլում։

Ինչո՞ւ է ծխախոտը հատկապես վտանգավոր պատանիների համար.

♦ Երբ օրգանիզմը դեռ ձևավորվում է, նիկոտինը թույլ չի տալիս իմունային համակարգին ամրանալ։

♦ Պատանիների սիրտն առանց այդ էլ ծանրաբեռնված է ակտիվ աճի ու կենսակերպի պատճառով։ Ծխելը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի ռիթմի խանգարումների։

♦ Ծխող պատանիները դառնում են ավելի դյուրագրգիռ, իսկ ուշադրության պակասն անմիջապես անդրադառնում է դպրոցական առաջադիմության վրա։

♦ Ծխախոտի ծուխը ասթմայի և հետագա ծանր բրոնխիտների ուղղակի պատճառ է դառնում։

♦ Դեռահասները հատկապես զգայուն են նիկոտինի ազդեցության նկատմամբ: Նիկոտինը ուժեղ կախվածություն է առաջացնում և կարող է վնասել դեռահասների ուղեղի զարգացումը։

Հիշե՛ք, որ նիկոտինային կախվածությունից ազատվելու հարցում դուք միայնակ չեք։ Խորհուրդ ենք տալիս կիսվել ձեր որոշման մասին ծնողների կամ վստահելի այլ մեծահասակների հետ, ինչպես նաև դիմել մասնագիտական աջակցության:

 Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ՝ 060 44 00 01:

Մեր մասնագետները կօգնեն ձեզ անցնել այս փուլը։

Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։