Նորություններ

Էներգետիկների ազդեցությունը` առողջության վրա

մայիսի 20, 2026

Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում։ Դրանք հաճախ գովազդվում են որպես միջոց՝ էներգիան բարձրացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու և ֆիզիկական արդյունավետությունը մեծացնելու համար։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց վտանգների մասին։

էներգետիկ ըմպելիքները գովազդվում են` որպես անվտանգ և նույնիսկ օգտակար, սակայն որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների` ներառյալ առիթմիայի, սրտամկանի ինֆարկտի, կարդիոմիոպաթիայի, ընդհուպ մինչև սրտի կանգ: Դրանց օգտագործման հետևանքով կարող են առաջանալ`

♦ զարկերակային ճնշման բարձրացում,

♦ տագնապի զգացողություն, անհանգստություն,

♦ քնի խանգարում, անքնություն,

♦ ջրազրկում,

♦ ծայրահեղ դեպքերում՝ երիկամների սուր անբավարարություն,

♦ գլխացավեր,

♦ ձեռքերի դող,

♦ ստամոքսի ցավեր,

♦ ցնցումներ,

♦ ինսուլտ:

Բացի այդ, էներգետիկ ըմպելիքները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նպաստում է ավելորդ քաշին, ատամների փչանալուն և նյութափոխանակության խնդիրների զարգացմանը։

Օրենքով սահմանված կարգով.

Արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:

Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «էներգետիկ ըմպելիք» նշումով: