Նորություններ

Արարատի մարզում ներդրվել է օժանդակ սերմնավորման ծառայություն

հունիսի 09, 2026

Oժանդակ սերմնավորման ծառայությունն այսուհետև տեղում հասանելի է նաև Արարատի մարզում ապրող շահառուներին:

 Մասիս քաղաքի «Հայրիյան» բժշկական կենտրոնում գործող սերմնավորման կաբինետում ամբողջովին անվճար (պետական միջոցներով) տրամադրվում է օժանդակ սերմնավորման ծառայությունը:

Այսպիսով, այս ծառայությունը ստանալու համար շաբաթական մի քանի անգամ Երևան գնալու անհրաժեշտությունից ազատվելով, պացիենտները զերծ են մնում հավելյալ ծախսերից ու այլ անհարմարություններից:

 Օժանդակ սերմնավորման կաբինետներ կան նաև Շիրակում և Գեղարքունիքում:

Առողջապահության նախարարության այս ծրագրի շրջանակում սերմնավորման ծառայություն կարող են մատուցել բոլոր այն բժշկական կենտրոնները, այդ թվում` մարզային, որոնք ապահովում են այս ծառայության համար սահմանված մասնագիտական և տեխնիկական հագեցվածության պահանջները: