Նորություններ

Ավարտական փուլում է Խանջյան համայնքում կառուցվող ամբուլատորիայի շինաշխատանքները

մարտի 18, 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին:

Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:

Ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան ընդամենը մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:

Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով կառուցվող 29 համայնքային ամբուլատորիաներից մեկն է, որը տիպային շենքից բացի ունենալու է նաև նոր մոտեցմամբ կահավորում:

Բոլոր 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2026 թվականին: