Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային ծրագիրը
ապրիլի 14, 2026
Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական կանխարգելիչ ծրագիրը, որն ուղղված է տարեցների առողջ, ակտիվ կյանքի ապահովմանը։
Ծրագրի նպատակն է խթանել տարեցների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների բարելավումը, հոգեկան բարեկեցության բարձրացումը, նաև զերծ պահել սոցիալական մեկուսացումից:
Թիրախային խումբը մեր տարեց բնակչությունն է՝ թե քաղաքային, թե մարզային համայնքներից։
Նախաձեռնության շրջանակում իրականացվում են՝
♦ խմբային հանդիպումներ և պարապմունքներ,
♦ ֆիզիկական ակտիվության խթանում,
♦ ճանաչողական զարգացման միջոցառումներ,
♦ հոգեկան առողջության աջակցություն,
♦ առողջապահական կրթություն և սթրեսի կառավարման թեմատիկ քննարկումներ։
Նախատեսված են նաև առողջապահական կրթական հանդիպումներ՝ սթրեսի կառավարման, առողջ ծերացման և հիվանդությունների կանխարգելման թեմաներով, ինչպես նաև ընթերցանության ակումբներ, մշակութային այցեր և բացօթյա միջոցառումներ։
Ծրագիրը միտված է համայնքներում ակտիվ ու առողջ երկարակեցության մշակույթի ձևավորմանը: Իրականացնող լիազոր մարմինը` ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։
Մանրամասները` https://moh.am/.../141Healthy%20Longevity%20List%20(1).pdf