Նորություններ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 158-րդ նիստ

փետրվարի 09, 2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 158-րդ նիստի (158th session of the WHO Executive Board) շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթներով, որոնք վերաբերում էին Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևին: