Աշխատաժողով ` նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը
մարտի 17, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության և կրթական ոլորտի կանոնակարգման բարելավմանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են կրթության արդիականացման, մասնագիտական կարողությունների զարգացման և կարգավորման մեխանիզմների կատարելագործման միջազգային լավագույն փորձերը։
Քննարկվել են նաև երկրների ազգային համատեքստին համապատասխան հետագա քայլերը, ինչպես նաև ընդգծվել է տարածաշրջանային գործընկերների միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։
Երկօրյա աշխատաժողովն անցկացվում է հիբրիդային ձևաչափով՝ համադրելով փորձագիտական ելույթներ, խմբային քննարկումներ։
Միջոցառման նպատակն է խթանել առողջապահության ոլորտի կրթության որակի բարձրացումը, կարգավորման համակարգերի արդյունավետության ամրապնդումը և առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավումը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ DG-ENEST-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն առողջապահության կայունությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։