Նորություններ

Ամփոփվել են ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձի նախնական ցուցանիշները

մարտի 27, 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առցանց խորհրդակցություն է ունեցել գերատեսչության ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները:

Նախնական արձանագրումները.

1. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով:

2. ⁠Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով:

3. Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: ⁠

Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները:

ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ:

Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ: