Նորություններ

Աղի չարաշահումը վնասում է առողջությունը

մայիսի 19, 2026

Աղի չափից շատ օգտագործումը (օրական 5 գրամից ավելի), ներառյալ պատրաստի սննդամթերքում պարունակվող և ուտելու ընթացքում հավելվող, կարող է վնասել մեր առողջությունը` մեծացնելով արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի ռիսկը։

Առողջ ընտրությունը սկսվում է առօրյա սովորություններից։ Նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ առողջության վրա:

Սկսենք պարզ քայլերից.

♦ ընտրել թարմ մթերքներ՝ վերամշակված սննդի փոխարեն

♦ պատրաստել ուտեստները քիչ աղով

♦ ուսումնասիրել սննդային պիտակները և ընտրել ավելի քիչ աղ պարունակող տարբերակներ

♦ սահմանափակել արագ սննդի և փաթեթավորված մթերքների օգտագործումը: