Արտակ Ջումայան

հոկտեմբերի 07, 2025

Արտակ Ջումայանն իրականացնում է`

  • Առողջության առաջնային պահպանման ծառայություների բարեփոխման իրականացման և կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • Առողջապահական տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության ոլորտի աշխատանքների համակարգումը` նախարարության պետական առողջապահական գործակալության, «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով,
  • Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  • Քաղաքացիների գրավոր դիմումների քննարկման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև պարզաբանումների տրամադրման և խորհրդատվական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգումը` քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնի միջոցով: