Արմեն Գասպարյան
հոկտեմբերի 07, 2025
Արմեն Գասպարյանն իրականացնում է`
- Շտապօգնության ծառայության բարեփոխումների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,
- Բուժքույրական ծառայության զարգացման աշխատանքների համակարգումը` հանրային առողջության բաժնի և բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Ստոմատոլոգիական, հոգեկան առողջության ոլորտներում աշխատանքների համակարգումը` բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
- Արյան ծառայության բարեփոխումների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության և Առողջապահության նախարարության «ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: