Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորում
ապրիլի 20, 2026
Դեղերի մեծածախ իրացումը ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղեր ձեռք բերելը կամ ներմուծելը կամ արտահանելը կամ պահպանելը կամ իրացնելը (բաշխելը), բացառությամբ սպառողներին դեղերի իրացման:
Պահանջներ
Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
Մեծածախ իրացման լիցենզիան տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԱՆ)` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) փորձագիտական եզրակացության հիման վրա: Հետևաբար, մինչև լիցենզիա ստանալու հայտը ՀՀ ԱՆ ներկայացնելը, անհրաժեշտ է դիմել Կենտրոն՝ դիտարկում իրականացնելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով: Լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:
Լիցենզիայի տրամադրումը մերժվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
Մեծածախ իրացման լիցենզիաների տրամադրման և այդ նպատակով իրականացվող փորձաքննության համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Հայտ:
- Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:
- Դրական փորձագիտական եզրակացություն՝ տրված Կենտրոնի կողմից:
- Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
Տրամադրման կարգ ու ժամկետներ
- Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ԱՆ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
- Մեծածախ լիցենզիաները տրվում են անժամկետ` պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
Հղում օրենսդրությանը
«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/219116/latest
ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում
https://www.arlis.am/hy/acts/222808/latest
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/200597/latest
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշում
https://www.arlis.am/hy/acts/124050/latest
ՀՀ ԱՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 24-Ն հրաման
https://www.arlis.am/hy/acts/113716/latest
ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 16-ի N 01-Ն հրաման
https://www.arlis.am/hy/acts/138494/latest
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն