Եթե միևնույն իրավաբանական անձի անվան ներքո գործունեություն են իրականացնում մի քանի դեղատներ, ապա տվյալ դեղատների համար ակցեպտին կից ներկայացվում են դեղատների գործունեության հասցեները և համապատասխան լիցենզիաների համարները կամ լիցենզիաների լուսապատճենները, իսկ դիմումի (ակցեպտի) մեջ նշվում է իրավաբական անձի գրանցման հասցեն։
Հաճախ տրվող հարցեր
օգոստոսի 19, 2025
Ո՛չ, չեն հակասում, քանի որ այստեղ խոսքը գնում է տարբեր իրավահարաբերություններ կարգավորող պայմանագրերի մասին։
Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 12-ի թիվ 1474-Լ հրամանի N 2 հավելավածով հաստատված Պայմանագրի օրինակելի ձևի (այսուհետ՝ Պայմանագիր) 3.2.4. կետի համաձայն ծառայությունների մատուցման յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրվա ավարտն ապահովել սույն Պայմանագրի շրջանակներում մատուցված Ծառայությունների վերաբերյալ փոխհատուցման համար հիմք հանդիսացող էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ձևավորված հաշվետվության (որի օրինակելի ձևը հաստատված է սույն Պայմանագրին կից Հավելված 1-ում), համապատասխան հանձնման-ընդունման արձանագրության և հաշվարկային փաստաթղթի ներկայացումը Պատվիրատուին: Նշված հաշվետվությունն ու հանձնման-ընդունման արձանագրությունը պետք է հաստատված լինեն օֆերտայի պայմանագրին միանալու դիմումում (ակցեպտում) նշված իրավաբանական անձի ներկայացուցչի էլեկտրոնային ստորագրությամբ:
Պայմանագրի N2 հավելվածի հավելված 1-ով սահմանված է հաշվետվությունները ներկայացնելու ձևաչափ, որում ամբողջական արտացոլված է, թե ինչ տեղեկություն է անհրաժեշտ մուտքագրելու հաշվետվության մեջ։ «Արմեդ» համակարգում էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում փոխհատուցվող դեղի առևտրային անվանումը ցուցադրվելու է, և դեղատան աշխատողը պետք է ընտրի դեղատան կողմից տրամադրման ենթակա դեղը։ Դեղի առևտրային անվանումը և կոդը պետք է ճիշտ ներմուծվեն դեղատան վաճառքի ծրագրում կամ դրա բացակայության դեպքում՝ ՀԴՄ կտրոնի տեղեկատվության մեջ:
Պայմանագրին կարող են միանալ ՀՀ տարածքում գործող բոլոր դեղատները։
Պայմանագիրը կարող է լուծվել միայն օրենքով և սույն Պայմանագրով սահմանված կարգով։ Պայմանագրին միանալիս դեղատունը պարտավորվում է առնվազն մինչև ս․թ․-ի նոյեմբերի 30-ը մատուցել համապատասխան ծառայություններ։