Օգտակար խորհուրդներ առողջության մասին
Ծխախոտը չարիք է
հուլիսի 11, 2025
Էլեկտրոնային ծխախոտը ուժեղ կախվածություն է առաջացնում
- Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում: Տվյալների համաձայն՝ դեռահասների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է կրկնապատկել ավելի ուշ տարիքում ծխախոտ պարունակող արտադրանքի օգտագործման հավանականությունը:
- Էլեկտրոնային հեղուկները սովորաբար պարունակում են բուրավետիչներ, հայտնի քաղցկեղածին նյութեր, ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր, որոնք կարող են թունավոր լինել մարդու օրգանիզմի համար:
- էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման և թոքային ախտահարման վտանգը:
- Երեխաների և դեռահասների կողմից նիկոտինի օգտագործումը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի զարգացման վրա՝ երկարաժամկետ ազդեցություն առաջացնելով ուղեղի աշխատանքի վրա և պոտենցիալ հանգեցնելով սովորելու ունակության և տագնապային խանգարումների:
- Հղիության ընթացքում նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը կարող է ազդեցություն ունենալ պտղի ուղեղի զարգացման վրա:
- Էլեկտրոնային ծխախոտի արտանետումները վնասակար են ինչպես օգտագործողի, այնպես էլ շրջապատող անձանց համար, ովքեր ներշնչում արտանետված աերոզոլը: