Ո՞ր բժշկական կենտրոններում և ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտները

օգոստոսի 19, 2025

Ծրագրային հեմոդիալիզային բժշկական օգնությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է պետության կողﬕց երաշխավորված անվճար պայմաններով ` ամբողջ բնակչության համար: Ծրագրային հեմոդիալիզն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ ﬕջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ծրագրային հեմոդիալիզի սեանսներ` անցկացման համար անհրաժեշտ պարագաներով, այդ թվում` առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։

Ծառայությունը մատուցվում է հետևյալ բժշկական հաստատություններում.

Երևանում`

1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ` Գյուրջյան 10

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ` Տիտոգրադյան 14

3. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»

ՍՊԸ` Մաﬕկոնյանց 30

4. «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ` Դանիել Վարուժան 28/1,

5. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում գործող Աստղիկ բժշկական

կենտրոնի հեմոդիալիզային բաժանմունք` Հասրաթյան 9

6. «Արﬔնիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ` Մարգարյան 6

7. «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն» ՍՊԸ` Ֆանարջյան 55

 

Մարզային բժշկական կազմակերպություններ

8. «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 3/3

9. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք. Վանաձոր, Նժդեհի 2/42

10. «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ` ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 1

 11. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք.Կապան, Մ.Ստեփանյան 13

12. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք.Գորիս, Գր.Տաթևացի 31

13. «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք.Գավառ, Ազատության 21

14. «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք.Մարտունի, Գետափնյա 2/17

15. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ`

ք.Արմավիր, Շահումյան 3

16. «Գեոﬔդ» ՍՊԸ` ք. Արմավիր, Հանրապետւթյան փողոց / Շ / 62 / 95

17. «Պրոֆտեստ» ՍՊԸ` ք․Հրազդան, Մ․Բաղրամյան թաղամաս, Պուրակային 38

18. «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք. Իջևան, Նալբանդյան 1

19. «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք. Նոյեմբերյան,

Գարեգին Նժդեհի 15

20. «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ` ք.Եղեգնաձոր, Զորավար Վարդան 12/1

21. «Պրոֆտեստ» ՍՊԸ` ք.Արթիկ, Մարշալ Բաղրամյան 2 շենք

22. «Պրոֆտեստ» ՍՊԸ` ք.Արտաշատ, Արամ Խաչատրյան 116:

 

Պացիենտները ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում ընդգրկվում են տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով` հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով ցուցուﬓերը և հակացուցուﬓերը:

Ծրագրային հեմոդիալիզ ստանալու նպատակով առաջին անգամ դիմած պացիենտին իրականացվում են հետևյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

1. արյան ընդհանուր քննություն,

2. արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում,

3. արյան բիոքիﬕական քննություն՝ ընդհանուր սպիտակուց, ﬕզանյութ, կրեատինին, նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, ասպարտատաﬕնոտրանսֆերազ (ԱսԱՏ), ալանինաﬕնոտրանսֆերազ (ԱլԱՏ), գլյուկոզ,

4. վիրուսաբանական հետազոտություններ՝ հեպատիտ Բ-ի մակերեսային հակածին (HbsAg), հեպատիտ Ց-ի նկատմամբ իմունոգլուբուլին Ջ (HCV-IgG), մարդու իմունադեֆիցիտային վիրուս (HIV1/2 –Ab),

5․ պարաթիրեոիդ հորմոն,

6. որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

7. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),

8. էխոսրտագրություն (Էխո-ՍԳ)՝ ըստ բժշկական ցուցման,

9. կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն՝ ըստ բժշկական ցուցման:

Lաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ընթացքում իրականացվում են հետևյալ հաճախականությամբ՝

1) աﬕսը ﬔկ անգամ՝ արյան ընդհանուր քննություն,

2) երկու աﬕսը ﬔկ անգամ՝ արյան բիոքիﬕական քննություն, մասնավորապես` ﬕզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, ԱսԱՏ, ԱլԱՏ, գլյուկոզ (շաքարային դիաբետով պացիենտների համար),

3) վեց աﬕսը ﬔկ անգամ՝ HbsAg, HCV-IgG, HbsAg, HCV-IgG դրականները՝ տարեկան ﬔկ անգամ,

4) տարեկան ﬔկ անգամ` պարաթիրեոիդ հորմոն,

5) տարեկան ﬔկ անգամ` կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, եթե պացիենտը նախկինում բուժվել է տուբերկուլոզի կապակցությամբ կամ, եթե պացիենտի ընտանիքում առկա է տուբերկուլոզ ախտորոշմամբ անձ:

Հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակում պետության կողﬕց երաշխավորված անվճար պայմաններով ապահովվում է ծրագրային հեմոդիալիզի համար անհրաժեշտ «Էրիթրոպոետին» դեղը` պացիենտներին տրամադրվում է եռամսյակային կտրվածքով` ամսական յոթ սրվակ քանակով:

Միաժամանակ, ՀՀ հիﬓական դեղերի ցանկում ընդգրկված են հեմոդիալիզ ստացող պացիենտներին անհրաժեշտ այլ դեղեր (վիտաﬕններ, հանքանյութեր, երկաթ պարունակող դեղեր և այլն), որոնք սոցիալական կարգավիճակի առկայության դեպքում պացիենտներին տրամադրվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողﬕց:

Մանրամասն`

Պետության կողﬕց երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` https://old.arlis.am/DocumentView.aspx?DocID=166129

 

Հեռախոս

Առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ 8003