Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական երկարաժամկետ թույլտվության համար

օգոստոսի 22, 2025

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական երկարաժամկետ թույլտվության համար անհրաժեշտ է.
1. օտարերկրացի բուժաշխատողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2.կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացու միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության, մասնագիտական որակավորման փաստաթղթերը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրացի բուժաշխատողի՝ բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեղեկանքը.
3.օտարերկրացի բուժաշխատողի գործունեության երկրում բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հավաստագիրը, լիցենցիան կամ արտոնագիրը (թույլտվությունը), առանձին դեպքերում նաև գործունեություն իրականացնելուն նախորդող ամսվա դրությամբ տրված պատշաճ մասնագիտական գործունեության տեղեկանքը (certificate of good standing).
4.Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացի բուժաշխատողի կացության կարգավիճակ: