Տեսանյութեր

«Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի» 20-ամյակին նվիրված միջազգային համաժողով

մայիսի 19, 2026

«Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի» 20- ամյակին նվիրված միջազգային համաժողով է անցկացվել, որին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Նա ընգծել է այս ոլորտում վերջին տարիների հաջողությունները, պետական աջակցության ծրագրերը, որոնք հետևողականորեն ընդլայնվել են: 💬 «Այսօր մենք կարող ենք վստահությամբ փաստել, որ վերարտադրողական առողջության ոլորտը հանդիսանում է մեր պետության առողջապահական քաղաքականության և ազգային անվտանգության անկյունաքարերից մեկը: Պետության առաջնահերթությունն է հզորացնել հայկական ընտանիքը և հաղթահարել ժողովրդագրական մարտահրավերները»,- նշել է Արմեն Գասպարյանը: