Տեսանյութեր
Ներդրվել է մանկական շարժական պալիատիվ բուժօգնության ծրագիրը
հունվարի 30, 2025
🤱 Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը:
🗺 Պետական պատվերով գործող փորձարարական ծրագրի շրջանակներում Երևանում և 4 մարզում` մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին, ծրագրով սահմանված չափանիշների համաձայն, պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել նաև տնային պայմաններում: