Տեսանյութեր

ՀՎԿԱԿ լաբորատոր գործունեությունը այսուհետ կիրականացվի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի մասնաճյուղում

փետրվարի 14, 2025

🧪🔬 Հաշվի առնելով առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և նաև որակի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը` ՀՎԿԱԿ «Արագածոտն», «Արմավիր» և «Կոտայք» մասնաճյուղերում լաբորատոր գործունեությունը վերակազմակերպվել է. այսուհետ այն կիրականացվի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի մասնաճյուղում:

 ՀՎԿԱԿ նշված մասնաճյուղերը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, այն է` բնակչության շրջանում սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկում, համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառումներ և այլն:

 Նշենք նաև, որ լաբորատոր գործունեությունը ՀՎԿԱԿ բազմաթիվ գործառույթներից մեկն է միայն, ինչի կազմակերպումը և արդյունավետությունը բխում է բնակչության առողջության պահպանման անվտանգության շահերից: