Տեսանյութեր
ԱՐՄԵԴ համակարգով իրականացվում է պացիենտների գոհունակության հարցում
դեկտեմբերի 24, 2025
📝 Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակներում` բժշկական սպասարկման ընթացքում պացիենտների ներգրավվածությունն ապահովելու նպատակով ԱՐՄԵԴ համակարգով իրականացվում է պացիենտների գոհունակության հարցում: Հարցումը վերաբերում է հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում ստացած ծառայություններին:
🏥 Պացիենտի մասնակցությունն այս հարցմանը կամավոր է և անանուն. ապահովվում է տվյալների գաղտնիությունը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հորդորում ենք անպայման լրացնել գոհունակության հարցաշարը: Հարցերին պատասխանելիս խնդրում ենք ընտրել պատասխանի այն տարբերակը, որը լավագույնս արտահայտում է Ձեր տեսակետը հարցի վերաբերյալ:
🎥 Մանրամասները` հոլովակում