Տեսանյութեր
Արմավիրի ԲԿ-ում իրականացվում են վնասվածքաբանական գրեթե բոլոր վիրահատությունները
հոկտեմբերի 15, 2025
«Ընդամենը մի քանի տարի առաջ ինձ համար երազանք էր, որ մեր պացիենտներն ամբողջովին բուժում ստանան մեր բժշկական կենտրոնում` առանց մարզից դուրս գալու»,- ասում է Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Պետրոսյանն ու ուրախությամբ ավելացնում` երազանքը կատարված է: Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Վերջին երկու տարում Արմավիրի ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքը համալրվել է ժամանակակից բոլոր սարքավորումներով. այստեղ արդեն իրականացվում են վնասվածքաբանական գրեթե բոլոր վիրահատությունները` շաբաթական շուրջ 6 վիրահատություն: