Տեսանյութեր

Առողջության համընդհանուր ապահովագրությամբ կատարակտի վիրահատությունն իրականացվում է ամբողջովին անվճար

մարտի 13, 2026

👁 «Խավարից որ դուրս ես գալիս, աշխարհն ամբողջովին ուրիշ է»,- կատարակտի խավարից ազատվելուց հետո ասում է տիկին Սվետլանան. նա առաջինն ընտանեկան ալբոմն է ձեռքն առել` երանելի օրերի պատկերները վերջապես պարզ տեսնելու հնարավորություն ունի: Վիրահատության 15 րոպե և աշխարհն այլ գույներով է, ամենահարազատների դեմքերը` վերջապես պարզ և դիմագծերը` հստակ: Առողջության համընդհանուր ապահովագրությամբ կատարակտի վիրահատությունն իրականացվում է ամբողջովին անվճար, որակյալ ոսպնյակը ևս ներառված է ապահովագրության փաթեթում: