Հատկացվել են մարդասիարկան օգնությամբ ստացված դեղեր
ապրիլի 28, 2026
Առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին, որոնք ստացվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից:
Դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում:
Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում: Այստեղ, անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկը`
ՀԱԿԱԳԵՐՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՌԻԹՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՂԵՐ
Բիսոպրոլոլ Ֆումարատ/հիդրոքլորոթիազիդ դհտ 5մգ/6․25մգ N100
Լաբետալոլ հիդրոքլորիդ դհտ 100մգ N100
ՀԱԿԱԴԻԱԲԵՏԻԿ ԴԵՂԵՐ
Ջարդիանս (էմպագլիֆլոզին) դհտ 25մգ N7
Ջարդիանս (էմպագլիֆլոզին) դհտ 10մգ N7
Տրաջենտա (լինագլիպտին) դհտ 5մգ N 7
ԱԿՏՐԱՊԻԴ (ինսուլին կարճ ազդեցության) լ-թ նրկ 100ՄՄ/մլ 10մլ
Ինվոկամետ (կանագլիֆլոզին/մետֆորմին հիդրոքլորիդ) դհտ 50մգ/500մգ N60
ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂ
Տամօքսիֆեն ցիտրատ 20մգ դեղահատ
ԻՄՈՒՆԱՃՆՇԻՉ ԴԵՂԵՐ
Ստելարա (ուստեկինումաբ) լ-թ նխլց նրկ 90մգ/մլ 1մլ
Ստելարա (ուստեկինումաբ) լ-թ ն/ե նրկ 5մգ/մլ 130մգ/26մլ
Հուլիո (ադալիմումաբ) լ-թ նխլց նրկ 40մգ/0,8մլ N2
Ցիլտեզո ՊՖՍ (ադալիմումաբ) լ-թ նխլց նրկ 10մգ/0,2մլ N2
Ադալիմումաբ-ադբմ լ-թ նխլց նրկ 40մգ/0,4մլ N2
Կեվզարա (սարիլումաբ) լ-թ նխլց նրկ 200մգ/1.14մլ
ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԴԵՂ
Կլոտրիմազոլ/Բետամեթազոնի դիպրոպիոնատ ն-քս 10մգ/0․5մգ/գ 15գ
ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐ
Ինվեգա (պալիպերիդոն) ԵԱ դհտ 9մգ N30
Ռիսպերդալ (ռիսպերիդոն) դհտ 4մգ N60
Ռիսպերդալ (ռիսպերիդոն) դհտ 3մգ N60
ՄԿԱՆԱՅԻՆ ԱՊԱԼԱՐԻՉՆԵՐ
Լիվիսպահ (բակլոֆեն) 5մգ գրանուլներ ներքին ընդունման N6
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ
Կիրկ/Յունիմմափ (հղիների վիտամին) դհտ N 180
ԱՆԶԳԱՅԱՑՆՈՂՆԵՐ
Սենսորկային (բուպիվակային հիդրոքլորիդ/էպինեֆրին) 1։200000 լ-թ նրկ 0,5% 5մգ/մլ 50մլ N25
Ֆորան (իզոֆլուրան) լ-թ ինհ 99.9% 250մլ
ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոց օպտիկական +1.0
Ակնոց օպտիկական +1,50
Ակնոց օպտիկական +2.00
Ակնոց օպտիկական +2.5
Ակնոց օպտիկական +3.00
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1973-Ն որոշման հավելված 3-ով հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից: